Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):27

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ ես՝ Դանիէլս, ննջեցի եւ հիւանդացայ: Ապա ելայ ու արքունի գործը կատարեցի: Ես զարմացած էի այդ տեսիլքից, եւ չկար մէկը, որ այն բացատրէր»:
   
   Ինչի՞ց էր նա ուժասպառ եղել: Թերևս ապագա աղետների մասին մտածելու հետևանքով ծագած տրտմությունից, քանի որ դեռ ներկայիս աղետները չէին ավարտվել: «Եվ դեռ,– ասում է նա,– որքա՜ն աղետներ պիտի լինեն»: Կամ «Ես դեռ նրանց չեմ հաշտեցրել Աստծո հետ, բայց նրանք իրենք են կրկին Նրան իրենց դեմ զինում»: «Ապա ելա ու արքունի գործը կատարեցի», այսինքն՝ ծառայեցի: Ես զարմացած էի այդ տեսիլքից  և չէի հասկանում այն»։ Վիշտը հատկապես ուժեղ է այն պարագայում, երբ այն որևէ մեկի հետ կիսելն անհնար է լինում.  (կամ նա նրանց չար լինելու պատճառով է տխրում): «Եվ սկսեցի,– ասում է նա,– արքայական գործերով զբաղվել», այսինքն՝ ես ոչինչ բաց չթողեցի, այլ կատարեցի իմ գործերը: