Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բարձրացրի աչքերս եւ տեսայ, որ, ահա, մի խոյ կար Ուբաղ գետի դիմաց, եւ նրա եղջիւրները բարձր էին. մէկը բարձր էր միւսից, եւ այն, որ բարձր էր, յետոյ էր դուրս գալիս:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Ես բարձրացրի աչքերս և տեսա. ահա գետի մոտ մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր, և այդ բարձրը հետո աճեց»։ (Սինոդական թարգ․) [3]
Գաբրիել հրեշտակի բացատրության համաձայն՝ երկու եղջյուր ունեցող խոյը ցույց է տալիս «Մեդական և պարսկական արքաներին» (Դանիել. 8։20), այսինքն՝ իր թագավորների մեջ անձնավորված Մեդա–պարսկական թագավորությունը (Դան. 2։38, 8։21–22)։ Այծի աչքերի արանքում գտնվող մի մեծ եղջյուրը ցույց է տալիս առաջին հույն թագավորին, իսկ նույն կենդանու մյուս չորս եղջյուրները «չորս թագավորություններն են, որոնք պետք է դուրս գան այս ժողովրդից»: Կենդանին մի ամբողջ ժողովրդի կերպար է: Երկու ազգություններից բաղկացած, բայց ըստ էության անբաժանելի Մեդա–պարսկական թագավորությունն իր պատմությունը սկսեց որպես Մեդական թագավորություն. Կիաքսարի օրոք պարսիկները ենթակա էին մարերին: Բայց պարսիկ Կյուրոսի օրոք ազգությունների միջև հարաբերությունները փոխվեցին. իշխանությունն անցավ պարսիկներին (Եսթեր. 1։3), որոնք համաշխարհային միապետություն ստեղծեցին: Այս պատմական հաջորդականությունը, այսինքն՝ առավել հզոր պարսիկների գերիշխանությունը մարերի վրա, տեսիլքում ցույց է տրվում «մեծ (եղջյուրը) հետո բարձրացավ» մանրամասնությամբ: Ինչ վերաբերում է խոյի պատկերի ներքո Մեդա–պարսկական թագավորության ներկայացմանը, ապա այն համապատասխանում է պարսկական սիմվոլիզմին (այս մասին ընթերցի՛ր Դան. 7։2–3 համարների մեկնաբանությունը), ինչպես նաև դեռևս Ամոննոս Մարկելինոսը (ըստ այս հեղինակի, որպես ղեկավար բանակի գլխին կանգնած պարսից թագավորը, ծիրանիի փոխարեն խոյի գլուխ էր կրում), ամուր նյութական բարեկեցության տեսանկյունից բնութագրելով Մեդա–պարսկական միապետությունը, այն անվանում է բերդ, որը զուգորդվում է սակավաշարժության և դանդաղկոտության հետ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բարձրացրի աչքերս եւ տեսայ, որ, ահա, մի խոյ կար Ուբաղ գետի դիմաց, եւ նրա եղջիւրները բարձր էին. մէկը բարձր էր միւսից, եւ այն, որ բարձր էր, յետոյ էր դուրս գալիս:
(Արարատ թարգ․ 8։3) Ես բարձրացրի աչքերս և տեսա, որ գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։
(Գրաբար) Ամբարձի զաչս իմ և տեսի, և ահա խո՛յ մի կայր հանդէպ Ուբաղայ. և եղջեւրք նորա բարձունք, և մին՝ բարձրագո՛յն էր քան զմեւսն. և որ բարձրն էր՝ յետո՛յ ելանէր։
Պատմամշակութային մեկնություն
Խոյը՝ որպես Պարսկաստանի աստեղային նշան: Հետագա գրականության մեջ (մեր թվարկության առաջին դարեր) կենդանակերպի նշանները տարբեր երկրների հետ փոխկապակցելու ավանդույթ է առաջացել, և Պարսկաստանը կապվել է Խոյի նշանի հետ: Այնուամենայնիվ, մենք հավաստի ապացույցներ չունենք, որ Դանիելի օրոք նման կապերն արդեն հաստատված են եղել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: