Սուրբ Հովհան Ոսկեբերան
Քօշը մեծապէս հզօրացաւ, եւ հզօրանալիս խորտակուեց նրա մեծ եղջիւրը, որի տակից չորս այլ եղջիւրներ ելան՝ ուղղուած դէպի երկնքի չորս հողմերը:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ այծը չափազանց մեծացավ, բայց երբ նա ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց, և դրա փոխարեն չորս եղջյուրներ դուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ»։ (Սինոդական թարգ․) [8]
Մեդա–պարսկական թագավորության նվաճումից ու Բակտրիա, Սոգդիանա և մինչև Հնդկաստանի Փենջաբ քաղաքը հասնող արշավանքների արդյունքում փառքի ամենաբարձր աստիճանի հասնելուց հետո Հունա–մակեդոնական միապետությունը կորցրեց իր հայտնի առաջնորդ Ալեքսանդր Մեծին՝ «Մեծ եղջյուրը կոտրվեց», և միևնույն ժամանակ կորցրեց իր ուժի և զորության զգալի մասը: Ըստ նրա կտակի (Ա Մակաբ. 1։5–6)՝ Հունա–մակեդոնական պետությունը բաժանվեց չորս նոր թագավորությունների (չորս եղջյուր – չորս թագավորություն. Դան. 8։22), որոնք, իհարկե, ավելի փոքր էին և՛ չափերով, և՛ զորությամբ (Դան. 8։22)։ Դրանք էին՝ Մակեդոնական (Մակեդոնիա և Հունաստան), Սիրիական (Սիրիա, Բաբելոն և Պարսկաստան), Թրակիական (Թրակիա, Բյութանիա և Հելլեսպոնտոսի ու Բոսֆորի երկայնքով գտնվող Ասիայի տիրապետություններ) և Եգիպտական (Եգիպտոս, Լիբիա, Արաբիա և Պաղեստին) պետությունները:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քօշը մեծապէս հզօրացաւ, եւ հզօրանալիս խորտակուեց նրա մեծ եղջիւրը, որի տակից չորս այլ եղջիւրներ ելան՝ ուղղուած դէպի երկնքի չորս հողմերը:
(Արարատ թարգ․ 8։8) Եվ արու այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելի եղջյուրներ դուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։
(Գրաբար) Եւ քօշն այծեաց մեծացաւ մեծութիւն յոյժ. և’ի զօրանալ նորա խորտակեցաւ եղջեւր նորա մեծ. և ելին ա՛յլ չորք եղջեւրք’ի ներքոյ նորա ընդ չորս հողմս երկնից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: