Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):13

Սուրբ Եփրեմ Ասորի

Եվ կերևան քեզ մեր և այն մանուկների գույները, որոնք ուտում են թագավորի սեղանից: Եվ ինչպես որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարվի՛ր քո ծառաների հետ»:

   

   Նրանք այնպիսի նշան էին խնդրում, որից հետո իրենց Աստվածը փառավորվելու էր հայհոյող բաբելոնացիների կողմից, իսկ քաղդեացիները դադարելու էին ծաղրել Տիրոջը: Ինքը՝ Նաբուգոդոնոսորն  իմանալու էր, որ «Տերն է Երուսաղեմն իր ձեռքը տվել...» (Դան. 1։1–2), ինչպես գրված է Դանիելի գրքի սկզբում, և ոչ թե իր կուռքերի զորությամբ է գրավել այն, ինչպես մեծարում էր ինքն իրեն:

   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եվ կերևան քեզ մեր և այն մանուկների գույները, որոնք ուտում են թագավորի սեղանից: Եվ ինչպես որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարվի՛ր քո ծառաների հետ»:

   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 2(1):12

   

Ա. Լոպուխին

«Եվ ապա թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք սնվում են թագավորական կերակուրներով, և հետո ըստ քո տեսածի՛ վարվիր քո ծառաների հետ»։ (Սինոդական թարգ․) [13]

   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):11
--------------------------------
[13] (Էջմիածին թարգ․) Եւ կ՚երեւան քեզ մեր եւ այն մանուկների գոյները, որոնք ուտում են թագաւորի սեղանից: Եւ ինչպէս որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարուի՛ր քո ծառաների հետ»:
(Արարատ թարգ․1։13) Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։
(Գրաբար) և երևեսցին առաջի քո գոյնք մեր, և գոյն մանկանցդ՝ որ ուտեն զսեղան թագաւորին. և որպէս տեսանիցես արասջի՛ր ընդ ծառայս քո։