Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):28

Սուրբ Եփրեմ Ասորի

Այլ երկնքում կա Աստված, որ հայտնում է գաղտնիքները: Նա՛ ցոյց տվեց Նաբուքոդոնոսոր արքային, թե ինչ պիտի լինի գալիք օրերում: Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛.
   
   Երկնքի Աստվածը կարող է բացահայտել ոչ միայն քո երազը և դրա իմաստը, որոնք հայտնի չեն ո՛չ քեզ, ո՛չ իմաստուններին և ո՛չ էլ կուռքերին, այլ նաև քո տեսած երազի համար պատճառ դարձած դիտավորությունները:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այլ երկնքում կա Աստված, որ հայտնում է գաղտնիքները: Նա՛ ցոյց տվեց Նաբուքոդոնոսոր արքային, թե ինչ պիտի լինի գալիք օրերում: Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛.
   
   Պաշտպանում է անարդարացիորեն սպանվածներին՝ ցույց տալով, որ ինքը ևս իրենից չի խոսում: «Ես ասացի,– ասում է նա,– որ սա մոգերի գործը չէ, սակայն սա ամենևին ինձ նրանցից ավելի փառավոր ներկայացնելու համար չեմ ասում, այլ որպեսզի համոզված լինես, որ ես էլ մարդկային բնությունից ներշնչված չեմ խոսում»: «Երկնքում Աստված կա» ասելով` Նրան երկնքով չի սահմանափակում, այլ այսպես է խոսում բարբարոս արքայի հետ և փորձում է նրան շեղել երկրից. Աստված նման չէ ձեր աստվածներին, որոնք պտտվում են երկրի շուրջը: Եվ Նա Նաբուգոդոնոսոր թագավորին հայտնում է, թե ինչ է լինելու վերջին օրերին: Տե՛ս, թե ինչպես է նա ծածկաբար խոսում. տեսիլքի ամբողջ էությունը տեղադրում է նախաբանում և արթնացնում է թագավորի միտքը ՝ առանց ծանր և տհաճ բան ասելու:
   

Ա. Լոպուխին

«Բայց երկնքում կա մի Աստված, որը բացահայտում է գաղտնիքները, և Նա է Նաբուգոդոնոսոր թագավորին հայտնել, թե ինչ պիտի լինի հետագա օրերում։ Այսպիսին էին քո երազը և քո գլխի տեսիլքը՝ անկողնուդ մեջ»: (Սինոդական թարգ․) [28]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):27
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) այլ երկնքում կայ Աստուած, որ յայտնում է գաղտնիքները: Նա՛ ցոյց տուեց Նաբուքոդոնոսոր արքային, թէ ինչ պիտի լինի գալիք օրերում: Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛յ.
(Արարատ թարգ․ 2։28) Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ.
(Գրաբար) այլ գոյ Աստուած յերկինս՝ որ յայտնէ զխորհուրդս. և եցո՛յց Նաբուքոդոնոսորայ արքայի՝ որ ինչ լինելոց է յաւուրս յետինս։ Երազն և տեսիլ գլխոյ քոյ յանկողնի քում, ա՛յս է արքայ։