Ա․ Լոպուխին
«Քո զայրույթը թափի՛ր այն ժողովուրդների վրա, որոնք չեն ճանաչում Քեզ, և այն ազգերի վրա, որոնք չեն կանչում Քո անունը. որովհետև նրանք կերան Հակոբին, կերան նրան ու ոչնչացրին նրան և նրա բնակավայրը ավերեցին»։ (Սինոդական թարգմ.) [25]
Հատուկ նկատառումներ: 1−16 համարներն ընդգրկող բաժինն ամբողջովին անկախ է, մինչդեռ 17−25 համարները ձևով և բովանդակությամբ հստակորեն հարում են նախորդ՝ Հոսիայի ու Հովակիմի ժամանակներում ասված խոսքերին և, գուցե, կազմում են 7−9 գլուխներում ավարտվող Տաճարական խոսքի եզրակացությունը: Յոթանասնիցի տեքստում 6, 7, 8 և 10 համարներն առկա չեն: Բավականին մեծ տարբերություններ կան բնագիր և Յոթանասնից տեքստերի 17−25 համարներն ընդգրկող հատվածում:
---------------------------------------
[25] (Էջմիածին) Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը, որովհետեւ նրանք յօշոտեցին Յակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան եւ աւերեցին նրա արօտավայրերը:
(Արարատ թարգմ.) Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։
(Գրաբար) Հեղ զբարկութիւն քո ի վերայ հեթանոսաց որ ոչ գիտեն զքեզ, եւ ի վերայ ազգաց որ զանուն քո ոչ կարդացին. զի կերան զՅակովբ՝ եւ սպառեցին զնա. եւ վախճանեցին զնա, եւ զարաւտս նորա աւերեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: