Երեմիայի մարգարեության մեկնություն 11:10

Ա․ Լոպուխին

«Նրանք նորից վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք հրաժարվեցին լսել Իմ խոսքերը և գնացին օտար աստվածների հետևից` ծառայելով նրանց։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խախտեցին Իմ ուխտը, որը Ես կնքել էի իրենց հայրերի հետ»։ (Սինոդական թարգմ.) [10]
   

   Բացահայտ կերպով կյանքի նախկին սովորույթներին վերադարձը տեղի ունեցավ արդեն  Հովսիայի ժառանգորդների օրոք:

---------------------------------------
[10] (Էջմիածին)  Նրանք դարձ կատարեցին դէպի իրենց նախահայրերի մեղքերը, որոնք չէին կամենում հետեւել իմ խօսքերին: Ահաւասիկ նրանք գնում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց: Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»:

(Արարատ թարգմ.)  Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։

(Գրաբար) Դարձան յանիրաւութիւնս հարցն իւրեանց առաջնոց, որք ոչ կամեցան լսել բանից իմոց. եւ ահաւադիկ երթան զհետ աստուածոց աւտարաց ծառայել նոցա։ եւ ցրեցին տունն Իսրայէլի եւ տունն Յուդայ զուխտն իմ, զոր ուխտեցի ընդ հարս նոցա։