Երեմիայի մարգարեության մեկնություն 11:15

Ա․ Լոպուխին

«Ի՞նչ ունի Իմ սիրելին Իմ տանը, երբ այնտեղ շատ լրբություններ են գործվում. և սուրբ միսն էլ չի օգնի քեզ, երբ, չարություն գործելով, դու ուրախանաս»։ երբ չարիք գործելով՝ դու ուրախանում ես: (Սինոդական թարգմ.) [15]
   
   «Իմ սիրելին», այսինքն՝ հրեա ժողովուրդը: Աստված Իրենից հեռացած ժողովրդին այն բանի համար է այսպես կոչում, որպեսզի այս բարձր կոչումն ունեցող ժողովրդի անկման կապակցությամբ (Իր) վիշտն արտահայտի (Մատթ. 26:50 համարում նույն նշանակությունն ունի Քրիստոսի կողմից օգտագործված «բարեկամ» արտահայտությունը):

---------------------------------------
[15] (Էջմիածին)  Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծութիւն գործեց: Միթէ աղօթքը եւ զոհերի միսը քեզնից կը վերացնե՞ն քո չարիքները, կամ թէ դրանցով դու կը փրկուե՞ս:

(Արարատ թարգմ.) Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։

(Գրաբար) Զի ընդ սիրելին ասեմ՝ զի ի ներքս ի տաճարին իմում արար գարշելիս. միթէ աղա՞ւթք, եւ միս նուիրեալ՝ անցուցանիցեն ի քէն զչարիս քո. կամ թէ այնպիսեա՞ւք ապրիցիս