Ա․ Լոպուխին
«Որովհետև և՛ քո եղբայրները, և՛ քո հոր տունը, նույնիսկ նրանք էլ նենգաբար են վարվում քեզ հետ, և նրանք բղավում են քո հետևից բարձր ձայնով։ Մի՛ հավատա նրանց, երբ նրանք քեզ նույնիսկ լավ բաներ են ասում»։ (Սինոդական թարգմ.) [6]
Աստված մարգարեի համար կանխագուշակում է, որ նույնիսկ նրա մերձավոր հարազատներն են փորձելու վնասել նրան:
Բայց և այնպես ոչինչ տեղի չի ունենում առանց Աստծո կամքի: Այժմ Աստծո ձեռքը ծանրացել է հրեական երկրի վրա, թեև Աստված շարունակում է սիրել Իր կողմից պատժվող Իր ժողովրդին:
--------------------------------------
[6] (Էջմիածին) քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին: Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին:
(Արարատ թարգմ.) Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։
(Գրաբար) Քանզի եւ եղբարքն քո՝ եւ տուն հօր քոյ. եւ նոքա դաւաճանեցին զքեզ, եւ նոքին աղաղակեցին զկնի քո, կուտեցա́ն ՛ի վերայ քո. մի́ հաւատար նոցա զի խօսեսցին զքէն չարութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: