Երեմիայի մարգարեության մեկնություն 13:27

Ա. Լոպուխին

«Ես տեսա քո շնությունը և քո խելահեղ ցանկությունները, քո անառակությունը և քո պղծությունները դաշտի բլուրների վրա: Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, դու սրանից հետո էլ չես մաքրվի: Մինչև ե՞րբ»։ (Սինոդակ. թարգմ.) [27]
   
    «Անհավատարմությունը», այսինքն՝ անառակությամբ ուղեկցվող կռապաշտությունը:
    Հատուկ նկատառումներ: Ո՞ր թագավորի օրոք է ասվել այս խոսքը՝ Հովակիմի՞, թե՞ Հեքոնիայի: 18−րդ համարը բացատրելիս արդեն ասվել է, որ երիտասարդ Հեքոնիային դիմելիս  բանական է, որ մարգարեն հիշատակում է թագուհի−մորը: Իսկ հիմա հավելենք, որ Հովակիմ թագավորը շատ անկախ բնավորություն ունեցող անձնավորություն էր, և հազիվ թե նա գործերը մոր խորհուրդներով: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, 13−րդ գլխում ասված խոսքը վերաբերում է Հեքոնիայի երեքամսյա գահակալության շրջանին:

-------------------------------------------

[27] (Էջմիածին թարգմ.)  քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից: Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու անդաստաններում: Վա՜յ քեզ, Երուսաղէ՛մ, որ իմ յետեւից գալով՝ չես մաքրուելու: Մինչեւ ե՞րբ ես այդպէս մնալու»:

(Արարատ թարգմ.) Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։

(Գրաբար) շնութիւն եւ վրընջիւն քո, եւ աւտարանալն յինէն պոռնկութեամբ քով։ Ի բագինս եւ յանդս տեսի զգարշելիս քո։ Վայ քեզ Երուսաղէմ՝ զի ոչ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։