Երեմիայի մարգարեության մեկնություն 15:12

Ա․ Լոպուխին

12-13. «Քո ունեցվածքն ու քո գանձերը հափշտակության պիտի մատնեմ` առանց վարձատրության, քո բոլոր մեղքերի պատճառով, քո բոլոր սահմաններում»։ [12] «Եվ քո թշնամիների հետ ուղարկելու եմ մի երկիր, որը դու չգիտես. որովհետև կրակ է վառվել Իմ բարկության մեջ, այն պիտի բորբոքվի ձեզ վրա»։ (Սինոդական թարգմ.)
   
   Ավելի ճշգրիտ. «Հնարավո՞ր է արդյո՞ք կոտրել երկաթը, հյուսիսային երկաթը (այսինքն՝ հյուսիսային լեռներում արդյունահանված և շատ ամուր) և պղինձը»: Այստեղ երկաթ է անվանվում Աստծո կողմից հրաշքով ամրապնդված (այսինքն՝ զորացված) մարգարեն:

---------------------------------------

[12] (Էջմիածին թարգմ.) Երկաթի զօրութիւնը կարո՞ղ է ճանաչուել, իսկ քո զօրութիւնը քաղաքի պղնձէ պարսպի զօրութեան պէս է:

(Արարատ թարգմ.) Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։

(Գրաբար) Իցէ՞ թէ ճանաչիցի երկաթ. եւ քաղաքորմ պղնձի զաւրութիւն քո։