Ա․ Լոպուխին
«Եվ նրանց վրա ուղարկելու եմ չորս տեսակի պատիժներ, - ասում է Տերը, - սուրը՝ սպանելու համար, և շներին՝ պատառոտելու համար, և երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին՝ խժռելու և ոչնչացնելու համար»։ (Սինոդական թարգմ.) [3]
Շները, (գիշատիչ) թռչունները և գազանները հայտնվում էին սպանված հրեաների դիակները լափելու և որպես անմաքուր արարածներ՝ դրանք պղծելու համար:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 15:1
--------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ.) Ես նրանցից վրէժ լուծելու համար պիտի դիմեմ չորս միջոցի, - ասում է Տէրը. - սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին՝ յօշոտելու եւ ոչնչացնելու համար:
(Արարատ թարգմ.) Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։
(Գրաբար) Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք աւրինակաւք՝ ասէ Տէր. զսուր իսպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից՝ եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: