Երեմիայի մարգարեության մեկնություն 16:2

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

2–4. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։ Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին. «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:1
   

Ա. Լոպուխին

«Քեզ համար կին մի՛ առ, և ո՛չ որդիներ, ո՛չ էլ դուստրեր չունենաս այս վայրում»։ (Սինոդակ. թարգմ.) [2]
   
    Ի նշան հրեա ժողովրդի տխուր ճակատագրի՝ Երեմիան չպետք է ընտանիք կազմի: Նա պետք է խզի նաև այն բարեկամական հարաբերությունները, որ ունեցել է ժողովրդի հետ, որովհետև Աստված էլ է խզում ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները:
    Ընտանեկան կյանքը կարող էր մխիթարել իսրայելական հասարակության մեջ ատված մարգարեին, բայց նա, Աստծո բնորոշմամբ, պետք է հրաժարվեր նաև այդ մխիթարությունից:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 16:1

---------------------------------------

[2] (Էջմիածին թարգմ.) «Քեզ համար կին մի՛ առնիր, եւ այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնուեն»,

(Արարատ թարգմ.) «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։

 (Գրաբար) Եւ դու մի առնուցուս քեզ կին. եւ մի ծնցին քեզ ուստերք եւ դստերք ի տեղւոջդ յայդմիկ։