Երեմիայի մարգարեության մեկնություն 17։12

Սուրբ Եփրեմ Ասորի

Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։
   
    Մարգարեն կրկին դատապարտում է իրենց հարստության վրա հույս դնող ամբարիշտներին և նրանց խրախուսում է խորհել Աստծո տնօրինություն մասին, Ով նստում է Երուսաղեմի տաճարի սրբավայրում՝ Իր փառքի աթոռին, և այնտեղից թափանցում ու քննում է Իրեն շրջապատող ամեն ինչ: Այսպիսով` կարծես մարգարեն ասելիս լինի` թող իմանա՛ն, որ Բաբելոնը և իսկզբանե նրա գահին փառավորված բոլոր թագավորները մեծարվել և բարձրացվել են մեր սրբարանում բնակվող Աստծո կողմից: Հետևաբար, թագավորները իրենց ամրոցի վրա հույս դնելու պատճառ չունեն, և ոչ ոք չպետք է վախենա իշխաններից, քանի որ նրանց գանձերը նրանցից կվերցվեն արդար դատաստանի համաձայն, իսկ նեղյալներին ճնշելու համար ճնշողները կմեռնեն այս արդարության ձեռքով:
   

Ա. Լոպուխին

«Փառքի գահը` սկզբից ևեթ բարձրացված, մեր սրբացման վայրն է»։(Սինոդակ. թարգմ.) [12]
   
    Մարգարեն այստեղ խոսում է հրեա ժողովրդի լավագույն մասի անունից, որոնք զզվանքով էին վերաբերվում հեթանոսական զոհասեղաններին և երկրպագում էին միայն Երուսաղեմի տաճարում կանգնած ճշմարիտ Աստծու զոհասեղանին:

---------------------------------------

[12] (Էջմիածին թարգմ.) Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը,
(Արարատ թարգմ.) Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։
(Գրաբար) Աթոռ փառաց բարձրացեալ ի սկզբանէ տեղի սրբութեան մերոյ։