Սուրբ Եփրեմ Ասորի
Բայց նրանք ասում են.«Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի»»:
Այսինքն՝ չե՛նք վախենում քո նախատինքից և չե՛նք թողնի այն ճանապարհները, որոնցով գնացել ենք, չե՛նք շեղվի մեզ հաճելի չարիքներից. մենք որոշել ենք, որ ինչպիսին սկիզբն է եղել, այդպիսին էլ վերջը պիտի լինի:
Ա. Լոպուխին
«Բայց նրանք ասում են. «Հույս մի՛ ունեցիր. մենք ապրելու ենք մեր սեփական խորհուրդների համաձայն, և յուրաքանչյուրս գործելու է իր չար սրտի համառության համաձայն»»։ (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Բայց նրանք ասում են.«Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի»»:
(Արարատ թարգմ.) Բայց նրանք ասում են. Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու»։
(Գրաբար) Եւ ասեն. Քաջասցուք, զհետ ապստամբութեանց մերոց գնասցուք, եւ իւրաքանչիւր ոք զհաճոյս սրտի իւրոյ չարի արասցուք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: