Երեմիայի մարգարեության մեկնություն 18։13

Ա. Լոպուխին

13–17. «Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ժողովուրդների մեջ, ո՞վ է լսել այսպիսի բան. խիստ սոսկալի արարքներ է գործել Իսրայելի կույսը»»։ [13] «Մի՞թե Լիբանանի ձյունը պակասում է լեռան ժայռից, և մի՞թե ցամաքում են ուրիշ տեղերից հոսող սառը ջրերը»։ «Սակայն Իմ ժողովուրդը լքեց Ինձ. նրանք խունկ են ծխում ունայնություններին, նրանք սայթաքել են իրենց ճանապարհներում, թողել են հին ճանապարհները, որպեսզի ընթանան անհարթ կածաններով»։ «Որպեսզի իրենց երկիրը սարսափ դարձնեն, մշտական ծաղրի առարկա, որպեսզի նրա մոտով ամեն անցնող զարմանա և գլուխը թափահարի»։ «Ինչպես արևելյան քամի, նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ. նրանց մեջքով, և ոչ թե դեմքով պիտի շրջվեմ նրանց աղետի օրը»։ (Սինոդական թարգմ.)
    
     Աստծո հանդեպ հրեաների դրսևորած անհավատարմությունը
    Աստծո՝ իր Բարերարի հանդեպ Իսրայելի դրսևորած անհավատարմությունը խիստ անբնական է և հղի է Իսրայելի համար տխուր հետևանքներով, քանի որ Տերը Իր Երեսը կդարձնի նրանցից, և հրեաներին կթողնի իրենց թշնամիների ողորմությանը:

-----------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք կատարեց Իսրայէլի կոյսը:
(Արարատ թարգմ.) Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Արդ աղէ հարցէք ընդ ազգս, ո՞վ ոք լուաւ այնպիսի արհաւիրս զոր արար յոյժ կոյսդ Իսրայելի։