Երեմիայի մարգարեության մեկնություն 18։23

Ա. Լոպուխին

«Բայց դու, Տե՛ր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար. մի՛ ներիր նրանց անիրավությունները և նրանց մեղքերը մի՛ ջնջիր Քո առաջից. թող նրանք տապալվեն Քո առաջ. նրանց հետ վարվի՛ր Քո բարկության ժամանակ»։ (Սինոդական թարգմ.)  [23]
    
    Նրանց՝ մարգարեի դեմ ուղված պլանները
    Թշնամիների իր դեմ մշակած պլանները նկատի ունենալով՝ մարգարեն Աստծուց խնդրում է, որ ամբողջ արդարությամբ պատժի նրանց:  Այս թշնամիները քահանաները, իմաստունները և մարգարեներն էին, ովքեր իրենց էին ընտրյալ ժողովրդի օրինական և կարող առաջնորդները համարում:
    Հատուկ նշումներ: Այս գլխում բովանդակվող մարգարեի առակավոր խոսքը, ամենայն հավանականությամբ, ասվել է Հովակիմի թագավորության ժամանակ: Դա ապացուցվում է տասնիններորդ գլխում ասված խոսքի հետ դրա ունեցած նմանությամբ, որը, ըստ բոլոր աղբյուրների, ասվել է հենց այդ անունը կրող թագավորի կառավարման ժամանակ:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:18

-----------------------------------------

[23](Էջմիածին թարգմ.) Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտա՛ս նրանց անիրաւութիւններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջե՛ս, թող նրանք հիւանդութեամբ տառապեն քո առաջ, նրանց հետ վարուի՛ր ինչպէս քո բարկութեան ժամին:
(Արարատ թարգմ.) Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետ այդպե՛ս վարվիր քո բարկության ժամանակ։
(Գրաբար) Եւ դու, Տէր, գիտացեր զամենայն խորհուրդս նոցա զինէն ի մահ. մի՛ քաւեսցես զանիրաւութիւնս նոցա, եւ զմեղս նոցա յերեսաց քոց մի՛ ջնջեսցես. եղիցի հիւանդութիւն նոցա՝՝ առաջի քո. ի ժամանակի սրտմտութեան քո արա ի նոսա։