Սուրբ Եփրեմ Ասորի
Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։
Փասուրը շինարարի աստիճան ունեցող քահանա էր։ Նա Երեմիային ատում էր, քանի որ մարգարեն դատապարտում էր իր եղբայրներին՝ քահանաներին։ Պասքորը նեղվում էր, որ Երեմիան թագավորական քաղաքում բացահայտ ուսուցանում էր քահանաների կամքին հակառակ, որոնք նրան արգելում էին դա անել: Նույն կերպ էլ Հուդայի քահանաներն ու քահանայապետներն էին ըմբոստանում Հովհաննեսի, մեր Տիրոջ և նրա աշակերտների դեմ:
Ա. Լոպուխին
«Երբ Եմմերի որդի Փասուր քահանան, որը նաև գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց, որ Երեմիան մարգարեաբար ասում էր այս խոսքերը»։ (Սինոդակ. թարգմ.)[1]
«Պասքորը» Եմմերի որդին էր և, հետևաբար, պատկանում էր 16–րդ քահանայական դասի քահանաների շարքին (Ա Մնաց. 24:14): Նա շատ կարևոր պարտականություն ուներ: Միևնույն ժամանակ նա իրեն մարգարեական արժանապատվություն էր վերագրում (համար 6) և, հետևաբար, Երեմիային համարում էր իր մրցակիցը:
Աստված դատաստանով է սպառնում մարգարեին վիրավորող Պասքորին
Լսելով Երեմիայի կանխագուշակությունը՝ Տաճարի վերակացու Պասքորը հարվածում է նրան և օրերով բանտում փակում (կամ ոտնակոճղի մեջ դնում): Դրա համար էլ Երեմիան կանխագուշակում է, որ նա անձամբ գերի է տարվելու Բաբելոն և մահանալու է գերության մեջ։ Սրա հետ միասին մարգարեն կրկնում է նաև ամբողջ հրեա ժողովրդին գերության տանելու վերաբերյալ մարգարեությունը։
---------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ.) Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ Տան հրամանատարն էր եւ իշխանը, լսեց այդ խօսքերը Երեմիայից, երբ սա մարգարէանում էր:
(Արարատ թարգմ.) Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։
(Գրաբար) Եւ լուաւ Պասքովր որդի Եմմերայ քահանայ, եւ ինքն էր հրամանատար եւ իշխան տանն Տեառն, յԵրեմիայէ ի մարգարէանալն զբանս զայսոսիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: