Երեմիայի մարգարեության մեկնություն 20:18

Սուրբ  Հովհան Ոսկեբերան

Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։
     
      Վերջապես, ոչ թե պետք է աղոթել, այլ անիծել ամոթն ու մեղքը, որովհետև փառքի մեջ կա ամոթ և շնորհ, բայց ամոթ կա նաև մեղքի մեջ: Շատ ու վատ բաներ է բերում այս զգացումը: Տեսնո՞ւմ ես, որ չարը բնութենական չէ: Հակառակ դեպքում ոչ ոք ոչ մի լավ բան չէր կարող ունենալ,  և սա առաջին հերթին դրված է ամոթի մեջ:
     

Ա. Լոպուխին

«Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տեսնեմ տաժանք ու վիշտ, և որ իմ օրերը սպառվեն անփառունակության մեջ»։ (Սինոդակ. թարգմ.) [18]
     
     Հատուկ նշումներ: Գինոմի հովտում տեղի ունեցած խորհրդանշական գործողությունը և XX գլխում փոխանցված պատմությունը, հավանաբար,  տեղի են ունեցել մինչև Հովակիմի թագավորության 4–րդ տարին, երբ մարգարեն դեռ կարող էր քարոզել տաճարում, ինչը նրան հետագայում արգելվեց: Պասքորի մասին Երեմիայի մարգարեությունը, հավանաբար, կատարվում է այն ժամանակ, երբ 607 թվականին Նաբուգոդոնոսորը հրեաների մի մասին քշում է Բաբելոն։ Իսկապես, Երեմիայի 29:25–26 համարներում տաճարի վերակացուի անունը ոչ թե Պասքոր էր, այլ  Սոփանիա:

---------------------------------------

[18] (Էջմիածին թարգմ.) Ինչո՞ւ այսպէս պատահեց, որ ես դուրս ելայ արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, եւ իմ օրերն ամօթալի վախճան ունեցան:
(Արարատ թարգմ.) Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։
(Գրաբար) Ընդէ՞ր է ինձ այս. զի ելի յարգանդէ տեսանել զցաւս եւ զվաստակս, եւ վախճանեցան ամաւթով աւուրք իմ։