Երեմիայի մարգարեության մեկնություն 22:24

Ա. Լոպուխին

«Կենդանի եմ Ես, - ասում է Տերը. - եթե Հեքոնիան` Հուդայի թագավոր Հովակիմի որդին, մատանի էլ լիներ Իմ աջ ձեռքին, ապա այնտեղի՛ց էլ Ես կպոկեմ քեզ»։ (Սինոդական թարգմ.) [24]
   
   Թագավորներն ու մեծահարուստները մատանին երբեք չէին հանում իրենց մատներից, քանի որ դա որպես իշխանության նշան էր ծառայում և փոխարինում էր այն կնիքին, որով տարբեր կարևոր փաստաթղթեր էին կնքում:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

--------------------------------------------
[24](Էջմիածին թարգմ.) «Կենդանի եմ ես, - ասում է Տէրը: - Եթէ դու, Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիա՛, իմ աջ ձեռքին կնիք էլ դառնալու լինես, այդտեղից էլ կը կորզեմ քեզ,
(Արարատ թարգմ.) Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։
(Գրաբար) Կենդանի եմ ես՝ ասէ Տէր, եթէ լինելով լինիցի Յեքոնիայ որդի Յովակիմայ արքայի Յուդայ՝ կնիք յաջոյ ձեռին իւրում, եւ անտի կորզեցից զքեզ։