Երեմիայի մարգարեության մեկնություն 22:30

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Գրե՛ք այս մարդուն որպես անզավակ, որպես իր օրերում լավ բան չստացած մի մարդ, որովհետև նրա ցեղից ոչ ոք այլևս չպիտի նստի Դավթի գահին և իշխի Հուդայում»»։ (Սինոդական թարգմ.) [30]
   
   Մարգարեն 22:28 համարում զարմանքով լի հարցին պատասխանում է, որ Հեքոնիան ոչ միայն գերվելու է, այլ նաև ընդմիշտ զրկվելու է իր երեխաներին ժողովրդի ցանկում ներառելու հնարավորությունից։ Բայց Հեքոնիան երեխաներ ուներ. այս հատվածում մարգարեն ի՞նչ է ցանկանում ասել: Ցուցակներում ընդգրկվում էին նրանք, ովքեր կարող էին խոստացված երկրում ժառանգություն ստանալ (Ես. 4:3): Հիմա Հեքոնիայի սերունդների համար ժառանգությունը Հուդայի Թագավորական գահն է: Բայց նրանք այլևս երբեք այն չեն կարող զբաղեցնել: Հետևաբար մարդկանց ցուցակներում ընդգրկված Հեքոնիային կարելի է ժառանգներ չունեցող համարել, քանի որ նրա սերունդները ժառանգելու ոչինչ չունեն:
   Հատուկ նշումներ: 22–րդ գլխի 1–9 համարներում, հավանաբար, խոսվում է Հովակիմի թագավորության սկզբնական շրջանի մասին, երբ այս թագավորն արդեն բացահայտել էր իր չար հակումները: 10–19 համարներն ակնհայտորեն վերաբերում են Հովակիմի կառավարման շրջանին, երբ հրեաները դեռ սգում էին Սալում–Հովաքազին, որի վերադարձի վերաբերյալ ոմանք դեռևս կարող էին հույս ունենալ։ 20–30 համարները թվագրվում են Հեքոնիայի գերման ժամանակներով:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

-------------------------

[30](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Այդ մարդուն համարիր տարագիր այր, թող նա իր տարիներին սերունդ չտայ, թող նրա զաւակից տղամարդ չաճի, որ նստի Դաւթի աթոռին՝ իբրեւ Յուդայի երկրի տան իշխան»:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Գրեա զայրդ զայդ՝ այր տարագիր. զի մի աճեսցէ յաւուրս իւր, եւ մի աճեսցէ ի զաւակէ դորա այր՝ որ նստիցի յաթոռն Դաւթի իշխան տանն Յուդայ։