Ա. Լոպուխին
«Որովհետև ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել Նրա խոսքը: Ո՞վ է ուշադրություն դարձրել Նրա խոսքին ու լսել այն»։ (Սինոդական թարգմ.) [18]
Այս համարը ավելի լավ է հետևյալ կերպ թարգմանել. «Եհովայի խորհրդի մեջ մնացողը (ինչպես, օրինակ, Եսայի մարգարեն իր կանչվելու ժամանակ, տե՛ս Եսայու մարգարեություն գլուխ 6), տեսնում է ամեն ինչ և լսում է Նրա խոսքը: Ով լսում է Տիրոջ խոսքը, Աստված թույլ է տալիս, որ նրա միջոցով էլ ուրիշները լսեն այդ նույն խոսքը: Այնուհետև 19–րդ համարում բերվում է Աստծուց մարգարեի լսած խոսքի բովանդակությունը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9
-----------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Իսկ ո՞վ հաւատարիմ մնաց Տիրոջ խորհրդին եւ անսաց ու հետեւեց նրա խօսքին: Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խօսքին»:
(Արարատ թարգմ.) Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։
(Գրաբար) Զի ո՞վ եկաց ի հաստատութեան Տեառն, եւ ետես եւ լուաւ զբան նորա։ Ո՞վունկն եդ բանի իմում՝ եւ լուաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: