Երեմիայի մարգարեության մեկնություն 23:32

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, որոնք մարգարէանում են սուտ երազներ, - ասում է Տէրը, - պատմում են դրանց մասին եւ իրենց ստութեամբ ու իրենց խաբէութեամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես նրանց չեմ ուղարկել, պատուէր չեմ տուել նրանց, եւ նրանք որեւէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին, - ասում է Տէրը:
    
    Բայց կեղծ մարգարեների ևս մի տեսակ կա, որոնք իրենց լսողներին պարզապես  հաճելի բան ասելու համար ասում էին ու  հավաստիացնում, որ «Ձեր գլխին չարիք չի գա» (Երեմ. 23:17)։ Սուտ մարգարեների սովորության համաձայն՝  նրանք իրենց խոսքը հաստատում էին Տիրոջ անունով։  Սուտ մարգարեները նման էին նրանց, որոնց մասին Երեմիան ավելի վաղ ասել էր, որ իրենց կեղծ երազները խառնում էին Սուրբ Հոգու ներշնչած մարգարեություններին ու գայթակղեցնում էին ժողովրդին... «իրենց ստերի և իրենց ցանկությունների մեջ»։ Երեմիայի ժամանակներում այդպիսիք էին Անանիան, Աքաաբը, Սեդեկիան և Սամեա Ելամացին:
    

Ա. Լոպուխին

««Ահա, Ես դեմ եմ սուտ երազների մարգարեներին, - ասում է Տերը, - որոնք պատմում են դրանք և մոլորեցնում են Իմ ժողովրդին իրենց խաբեություններով ու գայթակղություններով` այն դեպքում, երբ Ես չեմ ուղարկել նրանց և չեմ հրամայել նրանց, և նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին, - ասում է Տերը»։, (Սինոդական թարգմ.) [32]

-----------------------------------------

[32](Էջմիածին թարգմ.) Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, որոնք մարգարէանում են սուտ երազներ, - ասում է Տէրը, - պատմում են դրանց մասին եւ իրենց ստութեամբ ու իրենց խաբէութեամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես նրանց չեմ ուղարկել, պատուէր չեմ տուել նրանց, եւ նրանք որեւէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։
(Գրաբար) Ահաւասիկ ես իվերայ մարգարէիցդ, որ մարգարէանան երազս ստութեան՝ ասէ Տէր. եւ պատմեն զայն. եւ մոլորեցուցանենզժողովուրդն իմ ստութեամբ իւրեանց. եւ ես ոչ առաքեցի զնոսա, եւ ոչ պատուիրեցի նոցա. եւաւգտութիւն ինչ ոչ աւգտեսցեն ժողովրդեանդ այդմիկ՝ ասէ Տէր։