Երեմիայի մարգարեության մեկնություն 25:24

Ա. Լոպուխին

«Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածին ժողովուրդների բոլոր թագավորներին, որոնք բնակվում են անապատում»։ (Սինոդական թարգմ.)  [24]
   
   Այստեղ օգտագործված «Արաբիա» տեղանվան ներքո չպետք է հասկանալ այսօր այդ անունը կրող ամբողջ երկիրը, այլ միայն արևելքից և հարավ–արևելքից Պաղեստինին սահմանակցող դրա մի հատվածը:

-------------------------------------------------

[24](Էջմիածին թարգմ.) նաեւ արաբացիների բոլոր թագաւորներին եւ անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագաւորներին.
(Արարատ թարգմ.) Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։
(Գրաբար) Եւ ամենայն թագաւորացն արաբացւոց, եւ ամենայն թագաւորաց խառնաղանճից. աւթագելոցն յանապատին։