Երեմիայի մարգարեության մեկնություն 26:7

Ա. Լոպուխին

 7–9. «Քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին Երեմիային, երբ նա ասում էր այս խոսքերը Տիրոջ տանը»։ [7] «Եվ երբ Երեմիան ասաց այն բոլորը, ինչ որ Տերը հրամայել էր նրան` ասելու ամբողջ ժողովրդին, այդ ժամանակ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը բռնեցին նրան ու ասացին. «Դու պիտի մեռնես»»: «Ինչի՞ համար ես մարգարեանում Տիրոջ անունով և ասում. «Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքը պիտի ամայանա, պիտի մնա առանց բնակիչների»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Երեմիայի շուրջը` Տիրոջ տանը»։ (Սինոդական թարգմ.)
    
    Հետապնդումներ, որոնց ենթարկվեց Երեմիան այս ճառի պատճառով
    Այս ճառից վրդովված քահանաներն ու մարգարեները ժողովրդի բազմության հետ միասին  ցանկանում էին մահապատժի ենթարկել Երեմիային, սակայն աղմուկի պատճառով վրա հասած իշխանները Երեմիային արդարանալու հնարավորություն տվեցին: Մարգարեն վճռականորեն հայտարարեց, որ ինքը Աստծուց է ուղարկվել, և իշխանները, հաշվի առնելով, որ նմանատիպ խոսքի համար Եզեկիա թագավորը չի հետապնդել Միքա մարգարեին, Երեմիային ազատ արձակեցին:

-----------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Տիրոջ Տան մէջ այս խօսքերն ասելիս՝ քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային:
(Արարատ թարգմ.) Եվ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին, երբ Երեմիան Տիրոջ տանն ասում էր այս խոսքերը։
(Գրաբար) Եւ լուան քահանայքն եւ սուտ մարգարէքն՝ եւ ամենայն ժողովուրդն ի խաւսել Երեմիայի զբանս զայսոսիկ ի տանն Տեառն։