Երեմիայի մարգարեության մեկնություն 27:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տուեցի ամբողջ երկիրը, տուեցի նաեւ տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան:
    
    Նրանցից ավելի անմիտ մի՛ եղեք. անասունները հնազանդվեցին, իսկ դուք ընդդիմանում եք. ոչ միայն ձեզ եմ տալիս, այն նաև Իմ քաղաքը: Տեսնո՞ւմ ես համընդհանուր նախախնամությունը: Նա է ստեղծել բոլոր մարդկանց և, հետևաբար, բոլորի համար հավասարապես հոգ է տանում, քանի որ Նա աչառություն չունի:
    

Ա. Լոպուխին

«Եվ հիմա այս բոլոր երկրները Ես տալիս եմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի, Իմ ծառայի ձեռքը, և նույնիսկ դաշտի գազաններին եմ տալիս` նրան ծառայելու համար»։ (Սինոդական թարգմ.) [6]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1

-----------------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տուեցի ամբողջ երկիրը, տուեցի նաեւ տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան:
(Արարատ թարգմ.) Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։
(Գրաբար) Եւ արդ՝ ես եմ որ ետու զամենայն երկիր ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց ծառայի իմոյ. նաեւ զգազանս անապատի ի գործ արկանել, եւ ետու նմա ի ծառայութիւն։