Սուրբ Հովհան Ոսկեբերան
Արդարեւ, նրանք անօրէնութիւններ գործեցին Իսրայէլում. շնութիւն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ եւ վկայ եմ», - ասում է Տէրը:
Լսելով, որ նրանք սա են ասում, Բաբելոնի թագավորը նրանց հետևից մարդ ուղարկեց, բերեց Բաբելոն և կրակով սպանեց: «Պոռնկանում էին քաղաքացիների կանանց հետ» բառերին եբրայերեն տեքստն ավելացնում է «իրենց մերձավորների» (ἐταίρων αὐτοῦ) արտահայտությունը: «Բայց Ես եմ դատավորը և վկան,– ասում է Տերը,– այսինքն՝ այն, ինչ դուք, շատերից թաքցնելով, գաղտնի եք անում, Ես տեսնում եմ և դրա համար պատժում եմ ձեզ»:
Ա. Լոպուխին
««Այն բանի համար, որ Իսրայելի մեջ գարշելի բան արեցին. շնություն գործեցին իրենց մերձավորների կանանց հետ և Իմ անունով սուտ ասացին, որը Ես չէի հրամայել իրենց. Ես գիտեմ դա, և Ես վկա եմ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [23]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 29:1
-----------------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Արդարեւ, նրանք անօրէնութիւններ գործեցին Իսրայէլում. շնութիւն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ եւ վկայ եմ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Վասն զի գործեցին զանաւրէնութիւնս յԻսրայէլի, եւ շնային ընդ կանայս քաղաքայնոց իւրեանց. եւ խաւսէին պատգամս յանուն իմ սուտ, զոր ոչ հրամայեցի նոցա. եւ ես ինձէն իրագէտ եւ վկայ եմ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: