Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ:
«Ես այնքան վստահ եմ,– ասում է,– կանխատեսման մեջ, որ ցանկանում եմ՝ այն գրի առնվի, ինչն էլ առանձնահատուկ կերպով ցույց կտա դրա կատարումը»:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ, քեզ համար գրի՛ր մի գրքի մեջ»։ (Սինոդական թարգմ.) [2]
Իր մարգարեությունը մարգարեն պետք է գրի առներ գրքում, քանի որ այն վերաբերում էր նաև գերության մեջ ապրող բոլոր հրեաներին, որոնց Երեմիան չէր կարող անձամբ դիմել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
---------------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։
(Գրաբար) Զի ահա աւուրք գան ասէ Տէր, եւ դարձուցից զգերութիւն ժողովրդեան իմոյ Իսրայէլի եւ զՅուդայ՝ ասէ Տէր. եւ դարձուցից զդոսա յերկրիդ՝ զոր ետու հարցն նոցա, եւ տիրեսցեն դմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: