Ա. Լոպուխին
«Եվ պիտի գան նրանք ու պիտի ցնծան Սիոնի բարձունքների վրա. և պիտի հոսեն Տիրոջ բարիքներից, ցորենից ու գինուց և յուղից, գառներից ու եզներից. և նրանց հոգիները պիտի լինեն ջրարբի պարտեզի նման, և նրանք այլևս չպիտի նվաղեն»։ (Սինոդական թարգմ.) [12]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Պիտի գան եւ ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լերան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պէս, այլեւս քաղց չպիտի զգան:
(Արարատ թարգմ.) Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։
(Գրաբար) Եկեսցեն եւ ուրախ լիցին՝ եւ ցնծասցեն ի լերին Սիովնի։ եկեսցեն ի բարութիւնս Տեառն՝ յերկիր ցորենոյ եւ գինւոյ՝ եւ արդեանց եւ խաշանց, արջառոյ եւ ոչխարի. եւ եղիցին անձինք նոցա իբրեւ զծառ պտղալից, եւ ոչ եւս քաղցիցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: