Երեմիայի մարգարեության մեկնություն 31:7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը. «Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք.«Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին»:
    
Այսինքն՝ Իմ օգնության շնորհիվ կբացականչեք հեթանոսների առաջ՝ նրանցից ամենևին չվախենալով:
    

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Տերը. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ժողովուրդների գլխավորի առաջ. բարձրաձայնե'ք, փառավորե՛ք և ասացե՛ք. «Փրկի՛ր, Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին»»։ (Սինոդականթարգմ.) [7]
    
    Ազգերի գլուխը Իսրայելի ժողովուրդն է, որը մեկ անգամ ևս առաջնություն է ստացել բոլոր ազգերի մեջ  (Երեմ. 2:3): «Փրկի՛ր» բայը ավելի ճիշտ կլինի թարգմանել, ինչպես սլավոներենում   է՝ «փրկի՛ր, դու, Տե՛ր...»:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-----------------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք.«Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին»:
(Արարատ թարգմ.) Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ցնծութիւն առնել Յակովբայ. ուրախ լերուք՝ եւ գոչեցէք ի վերայ գլխոց ազգաց. լսելի արարէք՝ աւրհնեցէք եւ ասացէք. փրկեաց Տէր զժողովուրդ իւր, զմնացորդս Իսրայէլի։