Երեմիայի մարգարեության մեկնություն 32:8

Ա. Լոպուխին

«Եվ Անամեյիլը` իմ հորեղբորորդին, եկավ ինձ մոտ, Տիրոջ խոսքի համաձայն, պահապանների գավիթը, և ասաց ինձ. «Գնի՛ր իմ արտը, որն Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է պատկանում ժառանգության իրավունքը և քեզ է պատկանում փրկագնման իրավունքը. գնի՛ր քեզ համար»։ Այդ ժամանակ ես իմացա, որ դա Տիրոջ խոսքն էր»։ (Սինոդական թարգմ.) [8]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1

-----------------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Եւ իմ հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը, ըստ Տիրոջ խօսքի, ինձ մօտ բանտի սրահը եկաւ եւ ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, Բենիամինի երկրում, որովհետեւ քեզ է յարմար ձեռք բերել այդ ժառանգութիւնը, քանզի աւագը դու ես»: Այն ժամանակ ես հասկացայ, որ դա Տիրոջ խօսքն է,
(Արարատ թարգմ.) Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։
(Գրաբար) Եւ եկն առ իս Անամայէլ որդի Սելովմայ հաւր եղբաւր իմոյ, ըստ բանի Տեառն ի սրահ բանտին՝ եւ ասէ ցիս. Ստացիր զագարակն իմ որ է յԱնաթովթ յերկրին Բենիամինի. զի քեզ պարտ է ստանալ զժառանգութիւնն. եւ դու իսկ երիցագոյն ես։ Եւ գիտացի՝ թէ բան Տեառն է։