Երեմիայի մարգարեության մեկնություն 34:11

Ա. Լոպուխին

«Բայց դրանից հետո, մտափոխվելով, սկսեցին հետ վերցնել ծառաներին և աղախիններին, որոնց ազատ էին արձակել, և նրանց ստիպեցին լինել ծառաներ ու աղախիններ»։ (Սինոդական թարգմ.) [11]
    
    «Դրանից հետո», այսինքն՝ Երուսաղեմի պաշարումը ժամանակավորապես վերացնելուց հետո  (համար 21), հրեաները սկսեցին զղջալ իրենց կատարած զոհաբերության համար, որը, ինչպես այժմ նրանց թվում էր, բոլորովին էլ չէին պահանջում այն հանգամանքները, որոնցում նրանք հայտնվել էին:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:8

--------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) Լսեցին ու արձակեցին, իսկ յետոյ յետ կանգնեցին եւ նորից բերեցին իրենց ծառաներին ու աղախիններին, որոնց ազատ էին արձակել, եւ նրանց դարձրին ծառաներ ու աղախիններ:
(Արարատ թարգմ.) Բայց հետո դարձան և իրենց ազատ արձակած ծառաներին և աղախիններին հետ դարձրին և նրանց բռնի կերպով որպես ծառաներ ու աղախիններ ստրկացրին։
(Գրաբար) եւ յետոյ դարձան, եւ դարձուցին անդրէն զծառայս եւ զաղախնայս, զորս արձակեցին ազատս. եւ կալան զնոսա ի ծառայս եւ յաղախնայս։