Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ բոլոր իշխանները Բարուքի մոտ ուղարկեցին Հուդիին՝ Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդուն, ասելու համար. «Այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, վերցրո՛ւ ձեռքդ և ե՛կ»։ Եվ Բարուքը՝ Ներիայի որդին, իր ձեռքն առավ մագաղաթը և գնաց նրանց մոտ»։ (Սինոդական թարգմ.) [14]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9
-----------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելոմի որդի Նաթանի որդի Յուդիին ուղարկեցին Բարուքի մօտ եւ յայտնեցին. «Այն մատեանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ա՛ռ քո ձեռքը եւ ե՛կ այստեղ»: Ներիայի որդի Բարուքը մատեանն իր ձեռքն առաւ ու գնաց նրանց մօտ:
(Արարատ թարգմ.) Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։
(Գրաբար) Եւ առաքեցին ամենայն իշխանքն առ Բարուք զՅուդի որդի Նաթանայ որդւոյ Սելովմայ որդւոյ Քուսեայ՝ եւ ասեն. զմատեանն զոր ընթեռնուիր յականջս ժողովրդեանն, առ ի ձեռս քո եւ եկ այսր։ Եւ առ Բարուք որդի Ներեայ զմատեանն ի ձեռս իւր՝ եւ էջ առ նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: