Ա. Լոպուխին
«Եվ Բարուքը մագաղաթի վրա գրված Երեմիայի խոսքերը կարդաց Տիրոջ տանը՝ Գամարիայի՝ Սափան դպրի որդու սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքի մոտ, ամբողջ ժողովրդի ականջի առաջ»։ (Սինոդական թարգմ.) [10]
Գեմարիա դպիրը՝ արքայական գրասենյակի նախկին ղեկավար Սափանիայի որդին (Դ Թագավ. 22:3) և XXVI գլխում հիշատակվող (Երեմ. 26:24) Երեմիայի պաշտպան Աքիկամի եղբայրն է: Հիմա Սափանիայի տեղում Եղիսամն էր (12)։ «Նոր դարպաս»–ի մասին տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Երեմիա 26:10–րդ համարի մեկնաբանությունը։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9
------------------------------
(Էջմիածին թարգմ.) Իսկ Բարուքը Տիրոջ Տանը, Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գաւթում, Տիրոջ Տան Նոր դարպասի մուտքի մօտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատեանից կարդաց Երեմիայի խօսքերը:
(Արարատ թարգմ.) Ապա Տիրոջ տանը՝ Սափան դպրի որդի Գամարիայի սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքում, ժողովրդի ականջի առաջ Բարուքը մագաղաթից կարդաց Երեմիայի խոսքերը։
(Գրաբար) Եւ ընթերցաւ Բարուք ի մատենէն զբանս Երեմիայի ի տան Տեառն, ի սրահին Գամարեայ որդւոյ Սափանեայ դպրապետի, ի մուտս նորոյ դրանն տան Տեառն՝ յականջս ամենայն ժողովրդեանն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: