Երեմիայի մարգարեության մեկնություն 36:21

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից: Յուդին, ի լուր թագաւորի եւ ի լուր թագաւորի շուրջը գտնուող բոլոր իշխանների, ընթերցեց մատեանը:
    
    «Թագավորը,– ասում է Երեմիան,– ուղարկեց Հուդիին՝  իր առջև կանգնողներից մեկին, ու հրամայեց գիրքը բերել»:
    

Ա. Լոպուխին

«Թագավորը Հուդիին ուղարկեց մագաղաթը բերելու, և նա այն վերցրեց Եղիսամայի՝ թագավորի դպրի սենյակից. և Հուդին այն կարդաց թագավորի ականջին և այն բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնած էին թագավորի մոտ»։ (Սինոդական թարգմ.) [21]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9

-----------------------------------------

[21](Էջմիածին թարգմ.) Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից: Յուդին, ի լուր թագաւորի եւ ի լուր թագաւորի շուրջը գտնուող բոլոր իշխանների, ընթերցեց մատեանը:
(Արարատ թարգմ.) Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։
(Գրաբար) Եւ առաքեաց արքայն զՅուդի առնուլ զմատեանն. եւ առ զայն ի տանէ Ելիսամայ դպրապետի, եւ ընթերցաւ Յուդի յականջս թագաւորին, եւ յականջս ամենայն իշխանացն որ կային շուրջ զթագաւորաւն։