Երեմիայի մարգարեության մեկնություն 36:26

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք ատենադպրին եւ Երեմիա մարգարէին, սակայն սրանք հեռացան ու թաքնուեցին:
    
    Նաև վերևում էր ասում, որ Աստծո հրամանով է գրել բոլոր խոսքերը, որոնք ասել է ժողովրդին Հովսիայի ժամանակներից մինչև Հովակիմի թագավորության չորրորդ տարին, ընդ որում՝ նա դա գրել էր այն ժամանակ, երբ Բարուքին ուղարկողն ասել էր. «Ես կալանքի մեջ եմ և չեմ կարող մտնել Տիրոջ Տունը. դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ Տանը այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի»։
    Եթե կալանքի տակ են առել, ապա ինչպե՞ս թաքնվեցիր։ Ակնհայտ է, որ ինչպես Եղիսեի օրոք  նրան բռնելու եկած սիրիացիները կուրացան  (Դ Թագավ. 6:18), այդպես էլ այժմ Աստված ինչ–որ թաքնված ուժով նրանց անտեսանելի դարձրեց, այնպես որ նրանք բոլորի առջև էին, բայց մնում էին աննկատ:
    «Սակայն սրանով էլ չբավարարվեց, այլ ամենուրեք,– ասում է,– մարգարեին փնտրելու ուղարկեց, սակայն չգտավ, քանի որ Աստված թաքցրել էր նրան»։ Այս մեկին Աստված մի որևէ տեղում թաքցրեց, իսկ մյուս մարգարեներին թաքցնում էր [հրեաներին մերժելու և հեթանոսներին կանչելու մասին] իրենց կանխատեսումների անորոշությամբ։
    

Ա. Լոպուխին

«Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, ու Սարայիային՝ Եզրիելի որդուն, և Սեղեմիային՝ Աբդիելի որդուն, որ բռնեն Բարուք դպրին և Երեմիա մարգարեին. բայց Տերը թաքցրեց նրանց»։ (Սինոդական թարգմ.) [26]
    
    «Թագավորի որդի»–ն Դավթի թագավորական տնից սերող իշխանն է  և ոչ թե Հովակիմի որդին, որն այդ ժամանակ 30 տարեկանից մեծ չէր:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:9

------------------------

[26](Էջմիածին թարգմ.) Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք ատենադպրին եւ Երեմիա մարգարէին, սակայն սրանք հեռացան ու թաքնուեցին:
(Արարատ թարգմ.) Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։
(Գրաբար) Եւ հրաման ետ արքայ յԵրեմիէլի որդւոյ արքայի, եւ Սարեայ որդւոյ Եսրիէլի, եւ Սեմելիայ որդւոյ Աբդիելի, ունել զԲարուք դպրապետ՝ եւ զԵրեմիա մարգարէ։ եւ նոքա չոգան թաքեան։