Երեմիայի մարգարեության մեկնություն 36:32

  Ա. Լոպուխին

«Եվ Երեմիան վերցրեց մի ուրիշ մագաղաթ ու տվեց Բարուք դպրին՝ Ներիայի որդուն, և նա դրա վրա Երեմիայի բերանից գրեց ա՛յն մագաղաթի բոլոր խոսքերը, որը Հովակիմը՝ Հուդայի թագավորը, այրել էր կրակով. և դեռ դրանց վրա դրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին»։ (Սինոդական թարգմ.) [32]
    
    Երեմիան ոչ միայն հին (այսինքն` Բարուքի կողմից գրի առնված) մարգարեություններն է շարադրում նոր գրքում, այլև  դրանց ավելացնում է նաև նորերը` հատկապես հետագայում ասվածները:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:27

------------------------

[32](Էջմիածին թարգմ.) Եւ Երեմիան մի այլ մատեան վերցրեց ու յանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մէջ Երեմիայի բերանից գրի առաւ այն մատեանի բոլոր խօսքերը, որ կրակի մէջ այրել էր Յուդայի երկրի արքայ Յովակիմը: Այդ մատեանի մէջ ուրիշ խօսքեր եւս աւելացան, առաւել, քան նախորդ խօսքերը:
(Արարատ թարգմ.) Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։
(Գրաբար) Եւ առ Երեմիա այլ քարտէս՝ եւ ետ ցԲարուք որդի Ներեայ ցդպրապետ. եւ գրեաց ի նմա ի բերանոյ Երեմիայի զամենայն բանս մատենին զոր այրեաց Յովակիմ արքայ Յուդայ ի կրակի. եւ այլ եւս բանք յաւելան ի նոյն առաւել քան զայնս։