Երեմիայի մարգարեության մեկնություն 37:20

Ա. Լոպուխին

«Եվ Սեդեկիա թագավորը հրաման տվեց, որ Երեմիային բանտարկեն պահակախմբի գավթում և նրան ամեն օր մի կտոր հաց տան հացագործների փողոցից, մինչև որ քաղաքի ամբողջ հացը սպառվի. և այդպես Երեմիան մնաց պահակախմբի գավթում»։ (Սինոդական թարգմ. 37:21) [20]
    
    Երեմիային օրական մեկ փոքրիկ բլիթ էին տալիս, ինչը, սակայն, հաշվի առնելով այդ ժամանակ եղած հացահատիկի պաշարների սակավությունը, մարգարեի համար բարերարություն էր:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:17

-------------------------------------

[20] (Էջմիածին թարգմ.) Սեդեկիա արքան հրաման արձակեց, եւ նրան գցեցին բանտի գաւիթը: Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց: Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում:
(Արարատ թարգմ.) Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։
(Գրաբար) Հրաման ետ արքայ Սեդեկիա, եւ արկին զնա ի տուն բանտի. եւ տային նմա աւուրն նկանակ մի հաց արտաքուստ ի հացարանացն, մինչեւ հատաւ ամենեւին հաց ի քաղաքէն։ եւ նստաւ Երեմիա ի սրահի բանտին։