Երեմիայի մարգարեության մեկնություն 38:9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է: Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»:
    
    Մարդը ոչ մի սխալ բան չէր արել. ամեն ինչ գալիս էր նրանց չարությունից. մեղադրելու ոչինչ չունենալով՝ նրանք դա արեցին (այսինքն՝ գուբը գցեցին) Աստծո մարդուն:
    

Ա. Լոպուխին

«Տե՛ր իմ թագավոր, վատ բան արեցին այս մարդիկ՝ այդպես վարվելով Երեմիա մարգարեի հետ, որին գցեցին գուբը. նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև այլևս հաց չկա քաղաքում»։  (Սինոդական թարգմ.) [9]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:1

-----------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) «Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է: Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»:
(Արարատ թարգմ.) «Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։
(Գրաբար) Տէր արքայ՝ չարիս գործեցին արքն այնոքիկ ըստ ամենայնի զոր արարին Երեմիայի մարգարէի, զի արկին զնա ի գուբն, եւ մեռանի ի ներքս չարիս գործեցեր սպանանել զայրն Աստուծոյ յերեսաց սովոյս այսորիկ. զի ոչ գտանի հաց ի քաղաքիս։