Սուրբ Հովհան Ոսկեբերան
Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես: Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին բաբելացիների արքան Հրէաստանի՝ քո երկրի վրայ իշխան կարգեց. նրա հետ կը բնակուես ժողովրդի մէջ: Իսկ եթէ չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ՝ գնա՛»: Ապա դահճապետը նրան պաշար ու պարգեւներ տուեց եւ արձակեց:
Երբ զորքը դեռ հավաքված էր, թագավորի կողմից ուղարկվածը ազատ արձակեց մարգարեին, որպեսզի նրան միայնակ գտնելով՝ որպես օտարականի չսպանեին:
Ինչի՞ համար էր դա: Որպեսզի իմ հեռանալուց հետո չկարողանային խախտել իմ ողորմածությունը, կամ որպեսզի դա լիներ բոլորի աչքի առաջ:
Ա. Լոպուխին
«Քանի դեռ նա տակավին չէր հեռացել, Նաբուզարդանն ասաց. «Գնա՛ Գոդողիայի՝ Սափանի որդի Աքիկամի որդու մոտ, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ է կարգել Հուդայի քաղաքների վրա, և նրա հետ մնա՛ ժողովրդի մեջ. կամ գնա՛, ուր որ ուզում ես գնալ»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց ու արձակեց նրան»։ (Սինոդական թարգմ.) [5]
Ըստ երևույթին, սկզբում Երեմիան իր գերեվարված հայրենակիցներին լքելու ցանկություն չհայտնեց: Սակայն հետո, երբ նա լսեց, որ հրեա տիրակալի վերահսկողության ներքո Հրեաստանում դեռ մի համայնք է մնում, նա հայրենիքում մնալն ավելի լավ գործ համարեց, քանի որ այնտեղ աստվածապետական կյանքը կարող էր վերակենդանանալ:
----------------------------------------
[5](Էջմիածին թարգմ.) Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես: Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին բաբելացիների արքան Հրէաստանի՝ քո երկրի վրայ իշխան կարգեց. նրա հետ կը բնակուես ժողովրդի մէջ: Իսկ եթէ չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ՝ գնա՛»: Ապա դահճապետը նրան պաշար ու պարգեւներ տուեց եւ արձակեց:
(Արարատ թարգմ.) Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։
(Գրաբար) Եւ մինչդեռ աստ եմ, երթ յով եւ կամիս. եւ դարձիր առ Գոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ. զոր կացոյց արքայն բաբելացւոց ի վերայ երկրիդ Հրէաստանի, եւ բնակեսցես ընդ նմա ի մէջ ժողովրդեանն։ Ապա թէ ոչ՝ ըստ ամենայն հաճութեան աչաց քոց երթալոյ երթիցես, եւ ետ նմա դահճապետն նպարակս, եւ պարգեւս՝ եւ արձակեաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: