Ա. Լոպուխին
«Իսմայելը՝ Նաթանիայի որդին, Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու՝ քայլելով ու լաց լինելով, և երբ հանդիպեց նրանց, ասաց նրանց. «Եկե՛ք Գոդողիայի՝ Աքիկամի որդու մոտ»»։ (Սինոդական թարգմ.) [6]
Իսմայելն իր լացով խաբեց ուխտավորներին, քանզի դրանով կարծես կարեկցանք հայտնեց նրանց ապաշխարողական տրամադրությանը, որպեսզի այդ ճանապարհով ձեռք բերի նրանց վստահությունը (Յոթանասնից թարգմանության մեջ ուխտավորներն իրենք են լաց լինում): Նա նրանց Գոդողիայի մոտ հրավիրեց՝ ակնհայտորեն նրանց այստեղ լավ հանդիպում խոստանալով:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:1
-------------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) Մասեփայում նրանց ընդառաջ ելաւ Նաթանի որդի Իսմայէլը. նա գնում էր ու լաց լինում: Իսկ երբ մօտեցաւ նրանց, ասաց. «Մտէ՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ»:
(Արարատ թարգմ.) Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։
(Գրաբար) Եւ ել Իսմայէլ որդի Նաթանայ ընդ առաջ նոցա ի Մասեփա, երթալով երթայր եւ լայր։ եւ եղեւ իբրեւ մերձեցաւ ի նոսա՝ ասէ ցնոսա. Մտէք առ Գոդողիա որդի Աքիկամայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: