Երեմիայի մարգարեության մեկնություն 43։12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի: Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ:
     
     Խոսում է նաև նրանց աստվածների մասին, որպեսզի չխոտորվեն ու խորանան չարիքի մեջ. բայց ոչինչ չարվեց:
     …Այդքան դյուրությամբ Նաբուգոդոնոսորը կգրավի Եգիպտոսը:
     

Սուրբ Եփրեմ Ասորի

Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի: Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:11
     

  Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ կրակ պիտի վառեմ եգիպտացիների աստվածների տաճարներում. ու այն պիտի այրի նրանց, իսկ նրանց գերի պիտի տանի, իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և պիտի դուրս գա այնտեղից խաղաղությամբ»։ (Սինոդական թարգմ.) [12]
     
     Նաբուգոդոնոսորը, որից հրեաները իրենց ապահով էին զգում, այնքան դյուրությամբ կհաղթի Եգիպտոսին, որքան հովիվը վատ եղանակին արագորեն և հեշտությամբ փաթաթվում էր իր յափնջու մեջ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:8

----------------------------------

[12](Էջմիածին թարգմ.) Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի: Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ:
(Արարատ թարգմ.) Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։
(Գրաբար) Եւ արկցէ հուր ի տուն աստուածոց նոցա՝ եւ այրեսցէ զնոսա, եւ տարցի գերի։ եւ որոնեսցէ զերկիրդ Եգիպտացւոց. որպէս որոնեսցէ հովիւ զհանդերձս իւր, եւ ելցէ այտի խաղաղութեամբ։