Երեմիայի մարգարեության մեկնություն 46։17

Սուրբ Եփրեմ Ասորի

Եգիպտացիների Փարաւոն արքայի անունը կոչեցէ՛ք Սաոն, Եբիր եւ Մովեդ»:
     
     «Նեհաո փարավոնի անունը կդարձվի... խառնաշփոթություն, ժամանակի փոփոխիչ», քանի որ նա փոխեց պայմանագիրը, հարձակվեց հրեաների և նրանց դաշնակիցների վրա, նրանց խառնաշփոթի մեջ գցեց և ավերեց նրանց երկիրը, նաև այն պատճառով, որ իր արշավանքի ժամանակ նա գերի վերցրեց Հովաքազ թագավորին, նրան Եգիպտոս տարավ, կրճատեց նրա թագավորության ժամանակը և վերջ տվեց դրան:
     

Ա. Լոպուխին

«Իսկ այնտեղ բղավում են. «Փարավոնը` Եգիպտոսի թագավորը, շփոթված է. նա բաց է թողել սահմանված ժամանակը»»։ (Սինոդական թարգմ.) [17]
     
     Ավելի լավ է թարգմանել Յոթանասնից թարգմանության նմանողությամբ. «Կանչե՛ք Եգիպտոսի արքա փարավոնի անունը», «Դու շատ աղմկեցիր, բայց ժամանակը բաց թողեցիր»: Սա ակնհայտորեն ծաղր է իր մասին շատ մտածող Օֆրա փարավոնի հանդեպ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

---------------------------

[17](Էջմիածին թարգմ.) Եգիպտացիների Փարաւոն արքայի անունը կոչեցէ՛ք Սաոն, Եբիր եւ Մովեդ »:
(Արարատ թարգմ.) Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է»։
(Գրաբար) Կոչեցէք զանուն փարաւովնի արքային եգիպտացւոց՝ Սաովն, եւ Եբիր, եւ Մովեդ։