Երեմիայի մարգարեության մեկնություն 46։19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով:
   
   Այսինքն՝ վե՛րջ տուր պատերազմին և, վերցնելով գաղթի համար անհրաժեշտ պարագաները, հետևի՛ր կառավարիչներին. այլ կերպ ասած՝ դուք գաղթեցվելու եք:
   Ոչ ոք չի կարող վկայակոչել ինչպես մարմնի թուլությունը, այնպես էլ աննշանությունը: Եղե՛ք ճարպոտ հորթերի պես, զինվե՛ք, թեև պատերազմը մեր քաղաքում չէ: Առաջինը դուք հանդես եկե՛ք,  եղե՛ք մորեխների նման:
   

Ա. Լոպուխին

«Քեզ համար տարագրությանը անհրաժեշտ իրե´ր պատրաստիր, դո՛ւստր, Եգիպտոսի´ բնակչուհի, որովհետև Նոֆը ամայի պիտի դառնա, պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։ (Սինոդական թարգմ.) [19]
   
   Գաղթի համար անհրաժեշտ է, օրինակ,  գավազան, պայուսակ:
«Ո՛վ դուստր, բնակի՛չդ», այսինքն՝ Եգիպտոսի բնակիչները  (նաև Եր. 4:31):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

-----------------------------

[19](Էջմիածին թարգմ.) Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով:
(Արարատ թարգմ.) Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։
(Գրաբար) Հանդերձ գերութեան արա քեզ բնակեալ դուստրդ եգիպտացւոց. զի Մեմփիս յապականութիւն եղիցի, եւ կոչեսցի նմա. վայ առ ի չգոյէ բնակչաց նորա։