Երեմիայի մարգարեության մեկնություն 46։26

Սուրբ Եփրեմ Ասորի

նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտօնեաների ձեռքը, եւ այնուհետեւ նրանք կ՚ապրեն ինչպէս առաջ, - ասում է Տէրը:
     
     «Եվ այնուհետև նրանք կապրեն ինչպես առաջ», այսինքն՝ քառասուն տարի անց, ինչպես մարգարեացել էր Եզեկիելը:
     

  Ա. Լոպուխին

««Եվ նրանց պիտի մատնեմ նրանց հոգին փնտրողների ձեռքը և Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, ու նրա ծառաների ձեռքը. բայց դրանից հետո այն (Եգիպտոսը) կբնակեցվի, ինչպես նախկին օրերում», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [26]
     
     «Կվերաբնակեցվի», այսինքն՝ Եգիպտոսը միայն որոշ ժամանակով կկորցնի իր անկախությունը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

----------------------------------------

[26](Էջմիածին թարգմ.) նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտօնեաների ձեռքը, եւ այնուհետեւ նրանք կ՚ապրեն ինչպէս առաջ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ մատնեցից զնոսա ի ձեռս խնդրողաց անձանց նոցա, եւ ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, եւ ի ձեռս ծառայից նորա։ Եւ յետ այնորիկ բնակեսցէ իբրեւ զառաջինն՝ ասէ Տէր։