Ա. Լոպուխին
«Սրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց Մարաստանի թագավորների հոգին, որովհետև Նա մտադրված է Բաբելոնի դեմ, որպեսզի կործանի նրան, որովհետև դա Տիրոջ վրեժխնդրությունն է, վրեժխնդրությունը` Իր տաճարի համար»։ (Սինոդական թարգմ.) [11]
«Լցրե՛ք կապարճները» արտահայտության փոխարեն եբրայերենն ունի «վահաննե՛րը դրեք»: Այստեղ մարգարեն մեդացիներին կարող էր ընդհանրապես Իրանի սիրիացի բնակիչներ կոչել` նրանց մեջ ներառելով նաև պարսիկներին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
-------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը Բաբելոնի վրայ է, պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրէժխնդրութիւնն է դա, նրա տաճարի վրէժխնդրութիւնը:
(Արարատ թարգմ.) Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։
(Գրաբար) Կազմեցէք աղեղունս, լցէք զկապարճս. զի զարթոյց Տէր զոգի թագաւորին Մարաց. զի բարկութիւն նորա ի վերայ Բաբելոնի, եւ ջնջեսցէ զնա. զի վրէժխնդրութիւն Տեառն է, վրէժխնդրութիւն տաճարի նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: