Սուրբ Եփրեմ Ասորի
Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»»:
«Աղաղակ են բարձրացնելու քեզ վրա», ինչպես կոխոտվող ողկույզները, այսինքն՝ ես քեզ լցնելու եմ մարերով և պարսիկներով, որոնք մորեխների պես ճխլելու են քեզ և խաղող հավաքողների նման միմյանց հորդորելու են հնձանի մեջ տրորվող խաղողի պես բնակիչներիդ սեղմել պատերիդ, և բացականչելու են խաղող կոխոտողների նման:
Ա. Լոպուխին
«Զորությունների Տերը երդվել է Ինքն Իրենով. «Ճշմարիտ եմ ասում, որ քեզ մարդկանցով պիտի լցնեմ մորեխների չափ, և նրանք աղաղակ պիտի բարձրացնեն քո դեմ»»։ (Սինոդական թարգմ.) [14]
Նույնիսկ եթե Բաբելոնը մորեխների պես լցված լինի մարդկանցով, այնուամենայնիվ թշնամիները կնվաճեն այն և գրավված քաղաքում իրենց հաղթական աղաղակը կբարձրացնեն:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
--------------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»»:
(Արարատ թարգմ.) Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։
(Գրաբար) Զի երդուաւ Տէր զաւրութեանց ի բազուկ իւր, թէ լցից զքեզ զաւրաւք իբրեւ մարախով, եւ բարբառեսցին ի վերայ քո որ իջանեն ի քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: