Երեմիայի մարգարեության մեկնություն 51։45

Սուրբ Եփրեմ Ասորի

Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից:
     
     Մարգարեն այստեղ կրկնում է նախկինում իր ասածը և հրեաներին հորդորում է  փախչել Բաբելոնից մինչ դրա ավերումը, իրենց համար ապահով ապաստան փնտրել, մեդացիների մոտենալու մասին լուրերի տարածման դեպքում չվախենալ և ազատման վերաբերյալ իրենց ունեցած հույսը չկորցնել, այլ մտածել, որ այս ամենը կազմակերպված է իրենց Տիրոջ կողմից իրենց իսկ փրկության համար:
     

Ա. Լոպուխին

«Դո՛ւրս եկեք նրա միջից, Ի´մ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող փրկի իր հոգին Տիրոջ բորբոք բարկությունից»։ (Սինոդական թարգմ.) [45]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

-----------------------------------------

[45](Էջմիածին թարգմ.) Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից:
(Արարատ թարգմ.) Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։
(Գրաբար) Ելէք ի միջոյ նոցա ժողովուրդ իմ, եւ ապրեցուցէք իւրաքանչիւր զանձինս ձեր ի սրտմտութենէ բարկութեան Տեառն։