Երեմիայի մարգարեության մեկնություն 51։59

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից, նրա թագաւորութեան չորրորդ տարում, գնում էր Բաբելոն: Սարեան նրա գանձապետն էր:
   
    Սարեան ուղարկվող նվերների շարքում առաջինն էր, սակայն նա խոսում է Սեդեկիայի կողմից Նաբուգոդոնոսորին ուղարկված նվերների մասին և հրամայում է նրան (Սարեային), ի նշան Բաբելոնի կործանման, վերցնել գիրքը և դրա վրա քար դնելով՝ Եփրատը նետել: Որպեսզի չմտածեն, որ սիրուց դրդված է խոսում բարբարոսի մասին, քանզի Բաբելոնի մասին մարգարեություն է անում այն ժամանակ, երբ Նաբուգոդոնոսորը դեռ ծաղկում էր, և այդ ամենի միջոցով Իսրայելին հավաստիացնում է, որ ոչ թե շողոքորթության համար է թշնամիների առաջ քաղաքի մասին մարգարեանում, այլ  այդտեղ գտնվողներին խրատելու համար:
   

  Ա. Լոպուխին

«Այն խոսքը, որը Երեմիա մարգարեն պատգամեց Սերայիային` Մաասիայի որդի Ներիայի որդուն, երբ նա գնաց Բաբելոն Սեդեկիայի` Հուդայի թագավորի հետ, նրա թագավորության չորրորդ տարում. Սերայիան գլխավոր սենեկապետն էր»։ (Սինոդական թարգմ.) [59]
   
    Սարեան, ինչպես կարելի է ենթադրել    12 համարից, Բարուքի եղբայրն էր: Միայն մարգարեին մոտ կանգնած մարդը կարող էր ստորև նշվածի պես առաքելություն վերցնել իր վրա: Հաշվի առնելով այն լուրերը, որ Բաբելոն էին հասել նրա ծրագրերի վերաբերյալ` իր թագավորության 4–րդ տարում՝ որպես Բաբելոնի թագավորին իր հավատարմության վերաբերյալ տրվող հավաստիացում, Սեդեկիան ուղևորվեց Բաբելոն  (Երեմ. 27–րդ գլուխ):
    «Գանձապետ»–ը, ավելի ճիշտ՝ «սենեկապետ»–ն այն մարդն էր, որը  պետք է հոգ տաներ թագավորի և նրա շքախմբի սննդի և կացարանների  համար:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

----------------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից, նրա թագաւորութեան չորրորդ տարում, գնում էր Բաբելոն: Սարեան նրա գանձապետն էր:
(Արարատ թարգմ.) Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։
(Գրաբար) Բանն զոր պատուիրեաց Տէր Երեմիայի մարգարէի ասել ցՍարեա որդի Ներեայ՝ որդւոյ Մաասայ, յորժամ երթայր ի Սեդեկիայ արքայէ Յուդայ ի Բաբելոն, յամին չորրորդի թագաւորութեան նորա. եւ Սարեա էր պարգեւապետ նորա։