Ա. Լոպուխին
4-5. «Եվ եղավ այնպես, որ նրա թագավորության իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, ինքը` Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա, և շրջափակեցին այն, ու նրա շուրջբոլորը հողապատնեշներ կառուցեցին»։ [4] «Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիա 4–11 համարները Դ Թագ. 25:1–8 համարների կրկնությունն են: Այս համարների բացատրությունն ընթերցի՛ր Դ Թագ. 24:1–8 համարների մեկնաբանությունների մեջ։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
----------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն: Նրա շուրջը քառակուսի քարերից պատնէշ պատնէշի վրայ կանգնեցրեց:
(Արարատ թարգմ.) Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։
(Գրաբար) Եւ եղեւ յիններորդի ամի թագաւորութեան նորա, եւ յամսեանն տասներորդի որ աւր տասն էր ամսոյն. եկն Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ամենայն զաւրաւք իւրովք յԵրուսաղէմ, եւ պաշարեաց զնա. եւ շինեաց շուրջ զնովաւ պարիսպ առնպարիսպ՝ ի չորեքկուսի վիմաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: